Թուրք լրագրողները մայրաքաղաք Երևանի սրտում, օրը ցերեկով նկարահանումներ են անում, ուսումնասիրում հայերի հետպատերազմյան տրամադրությունները: Եզրակացնում, որ մերոնք կոտրված են, նեղված ու այս ամենը ադրբեջաներեն թարգամությամբ եթեր են տալիս ադրբեջանական «ԻջԹիՄայ» հեռուստաընկերությամբ։
Ինչպե՞ս են թշնամի պետության լրագրողները հայտնվել մեր երկրում․ ԱԳՆ-ից պարզաբանումներ ստանալու՝ Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի փորձերն ապարդյուն են անցել։
ԱԳՆ խոսնակը «Լրաբերի» հարցերն անպատասխան է թողել։
Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը, հատ առ հատ վերլուծելով և համադրելով հայերի պատասխաններն ու զուգահեռ ադրբեջաներենով սինքրոն թարգմանությունը, արձանագրում է՝ հայերի խոսքի բովանդակությունը տեղ-տեղ ձևախեղված է:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը