Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:
ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը և ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցին, Լիբանանում կազմակերպել են նստացույց՝ ի զորակցություն Հայաստանում սկիզբ առած Դիմադրության շարժման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը