10 11 2021

Երկիրը փոքրանում է, Եռաբլուրը՝ մեծանում. կապիտուլյացիոն համաձայանագրից մեկ տարի անց



Հաղթելու ենք, հաղթում ենք, Շուշիի համար մարտերը շարունակվում են՝ նոյեմբերի 8-ին եւ 9-ին նման հայտարարություններ էին տարածում Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ինչպես հետո պետք է պարզվեր, սրանք էլ 44 – օրերի ընթացքում հնչած ապատեղեկատվության ու կեղծիքի մի մաս էին:

Միեւնույն ժամանակ նոյեմբերի 8-ին Արցախի նախագահը գրում է, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիամավորել է կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը, իսկ 9-ին, որ …

«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»,- գրել էր Արայիկ Հարությունյանը:

Ֆեյսբուքյան հենց այս գրության տակ ադրբեջանցիները Շուշիից ֆոտոներ էին հրապարակում: Հայ օգտատերերը խնդրում էին հստակեցնել տեղեկատվությունն ու անհանգիստ էին: Ինչպես կարող էինք ասել հաղթում ենք ու թշնամին Շուշիում լիներ:

Նախագահի խոսնակը հետո հաստատում է Հարությունյանի խոսքերը:

«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս …Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված… Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…»,- գրել էր Վահրամ Պողոսյանը:

Բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե այս տեքստի հեղինակը նախագահի խոսնակը չէ, Պողոսյանն ասում է ՝ «Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»:

Ինչ էր այդ ժամանակ իրականում տեղի ունենում Շուշիում, մինչեւ օրս էլ պարզ չէ, բայց ռազմական բազմաթիվ փորձագետներ պնդում են՝ թշնամին Շուշին չի գրավել, այն հանձվել է: Արցախի սիրտն ազատագրած լեգենդար Կոմանդոսն էլ այդ կարծիքին էր:

«Ընդամենը ժամեր անց Շուշիից հրապարակվելու էին այս կադրերը՝ պատերազմի ընթացքում արված ամենաողբերգականներից մեկը: Շուշիի համար մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարող տղաների մարմիններն են»,- Լրաբերին ասել էր Կոմանդոսը:

Իսկ նոյեմբերի 9-ին, մինչ հանրության շրջանում օնլայն եւ իրական տիրույթներում քննարկում էին իրավիճակը, կեսգիշերին մոտ Փաշինյանը ֆեյսբուքում գուժում է՝ անձամբ իր եւ բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար»,- նշել էր Փաշինյանը:

Կապիտուիլյացիոն այս հայտարության մեջ նշվում էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, Ակննան, Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվում են Ադրբեջանին, Շուշին մնում է թշնամու վերահսկողության ներքո, գերիներն ու այլ պահվող անձինք փոխանակվում են, տարածաշրջանն ապաշրջափակվում է եւ ռուս խաղաղապահները տեղակայվում են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:

Այս հայտարարությւոնը փողոց է հանում բազմաթիվ մարդկանց: Նիկոլ դավաճան վանկարկումներով նրանք ներխուժում են կառավարության շենք, խորհրդարան նաեւ վարչպետի կեցավայր: Գրչի մեկ հարվածով Արցախծի զգալի մասը թշնամուն հանձնած Փաշինյանը արձագանքում է բողոքի ակցիաներին այս անկյունից:

«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»,- տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հետո ֆեյսբուքյան լայվերով մարդկանց վրեժի կոչ էր անելու, բայց ոչ թե թշնամու, այլ՝ հայրենակիցների հանդեպ, կանչելու էր սահմանից տղաներին, որ պատի տակի վնգստացողների հարցերը լուծեն, ու խոսքը ոչ թե թշնամու, այլ սեփական ժողովրդի մասին էր:

Իսկ այդ ընթացքում, ըստ թշնամու սահմանած ժամանակացույցի, առանց մեկ կրակոցի Ադրբեջանին էին հանձնվում 30 տարի առաջ հերոս տղաների արյամբ ազատագրված ու երեք տասնամյակ նույն գնով պահված տարածքները:

Հետո Փաշինյանը պետք է վիճարկեր Շուշիի հայկականությունը ամենաբարձր ամբիոնից, անվաներ հայկական հնագույն բերդաքաղաքը դժգույն ու դժբախտ:

Հետո պետք է նաեւ պարզվեր, որ կապիտուլայցիոն համաձայանգիրն ու Արցախի հանձնումը ոչ թե խնդիրների վերջակետն է, ինչպես շատերն էին միամտաբար կարծում, այլ ՝ սկիզբը:

Թշնամին հասավ Սյունիք, հայկական զորքը հեռացավ նաեւ Սանասարից ու Կովսականից, այնինչ հենց հայտարարությամբ էր ամրագրված, որ կողմերը պետք է կանգնեին զբաղեցրած դիրքերում: Այս հարցն էլ ուղղվեց Փաշինայնին. ասաց ՝ բանավոր համաձայնությամբ են հանձնվել տարածքները:

Իսկ ահա այդ նույն համաձայնագրի այն կետը, որով պետք է բոլոր գերիները վերադարձվեին, մինչ օրս էլ մնում է անկատար:

Ռազմավարական կարեւրո նշանակության բարձունքեր հայտվեցին թշնամու տիրապետության, իսկ հայկական շատ բնակավայրեր՝ ուղիղ նշանռության տակ: Բայց սա էլ դեռ ամենը չէր: Լուրեր տրածվեցին, որ ադրբեջանական զորքը դիրքավորվել է Սեւ լճի տարածքում, նաեւ Գեղարքունիքի սահմանից ներս: Սկզբում այս տեղեկատվությունը հերքվեց հենց պաշտպանական գերատեսչության կողմից: Ավելի ուշ Փաշինայնը խոսեց այն մասին, որ թշնամին Հայստանի ինքնիշխան տարածքում է:

Ի դեպ, մայիսից այս կողմ ադրբեջանական զորքը ոչ միայն չի հեռացել մեր երկրի ինքնիշխան տարածքից, այլեւ դիրքավորվել է եւ ամրաշինական աշխատանքեր է կատաում ՝ ըստ Մարդու իրավուքների պաշտպանի:

Ամիսներ առաջ էլ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում Ադրբեջանը ոստիկանական կետ դրեց: Ու այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման որեւէ աշխատանք չի կատարվել, Հայստանի իշխանությունը այդ տարածքը ճանաչեց ադրբեջանական:
 
Այս ամենից հետո կա մեկ հարց, որն ամենաշատն է հուզում իրենց հարզատներին պատերազմում կորցրած մարդկանց՝ հանուն ինչի զոհվեցին իրենց զավակները:

Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից մեկ տարի է անցել: Հանձնվել է Արցախի զգալի ամսը, Հայաստանն էլ մաս-մաս թշնամուն է տրվում ՝ բանավոր ու գրավոր համաձայնույթուններով: Երկիրը փոքրանում է, Եռաբլուրը՝ մեծանում. մեկ տարի անց էլ…

Մանրամասները՝ տեսանյությում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ