03 11 2021

Ոստիկանները անհետ կորած զինվորների հարազատներին հրմշտելով և ուժ կիրառելով բացեցին ճանապարհը



Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան. Նրանք պահանջում են վարչապետը հանդիպի իրենց և պատասխան տա իրենց հարցերին: Ոստիկանները սկսեցին հրելով ակցիայի մասնակիցներին դուրս բերել փողոցից, հրմշտոց սկսվեց: «Գնա տղիս բեր, նոր խոսա հետս»,-բղավում էր մի տղամարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ