02 11 2021

Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. բողոքում են ցածր աշխատավարձից

Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. բողոքում են ցածր աշխատավարձից

Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Բողոքի ակցիայի պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը, հաղորդում է ArmLur.am-ը:

Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ: Նրանք պահանջում են քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի ներկայությունը, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի:

Վարորդները դժգոհություն չունեն տնօրինությունից, բողոքը ուղղված է միայն քաղաքապետարանին: Դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:

«Քաղաքապետն ա կարևորը, ինքը կարա հրամանը տա, էս հարցին լուծում տա»,- նշում է վարորդներից մեկը:

Վարորդները նշում են, որ ծանր կանչերի դեպքում միայն կաշխատեն, իսկ թեթև կանչերի ժամանակ հրաժարվում են աշխատել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ