28 10 2021

Քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան



Ազգային ժողովը չընդունեց Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը  վարման կարգով  իր խոսքում նշեց, որ  քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից  այդ որոշմանը «չքվեարկությունը» ՔՊ խմբակցության կողմից որևէ հետևանք չի ենթադրում, պարզապես սրանով  խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու աշխատանքներին, ինչում որևէ խնդիր չի տեսնում։

«Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է  ԱԺ իրավասությունների տիրույթում, ամեն կերպ փորձելու է նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն։ Դա փորձել ենք անել մասնագիտական համայնքով երեք տարի, հետևողական ենք լինելու, արդար դատաքննության իրավունքն անքակտելի է լինելու Հայաստանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ