25 10 2021

Դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար․ Politik.am



Շաբաթ երեկոյան մայրաքաղաք Երևանում Պարեկային ծառայության աշխատակցի և վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

 Ինչպես պարզ է դառնում տեսակադրերում՝ ոստիկանը, որը կանգնեցրել է  ուղևոր տեղափոխող վարորդին, վերջինիցս պահանջում է վարորդական վկայականը ներկայացնել և նշում է, որ վերջինս դիմակ չի դրել: 

Վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և պահանջում ներկայացնել իրեն կանգնեցնելու պատճառը՝ ճանապարհային երթևեկության ինչ կանոն է խախտել, և ինչու իրենք՝ ոստիկանները չեն կրում դիմակ:

Ըստ ոստիկանի՝ վարորդը չի կրել դիմակ, ինչպես նաև ամրակապված չի եղել, սակայն ինքը՝ վարորդը պնդում է, որ ամրագոտին գցված է եղել, և ինքն ամեն ինչ նկարել է:

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ