22 10 2021

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն Արմավիրում կանխատեսվում է -2-ից -4 աստիճան ցուրտ

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն Արմավիրում կանխատեսվում է -2-ից -4 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպա սվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև։

ԱԻՆ-ից զգուշացնում են, որ Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ