15 10 2021

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. Դաշինք

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. Դաշինք

Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ, հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:

Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:

Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին: Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք» , -նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ