14 10 2021

«Հեռախոսս անջատած է». Տեխնիկական խնդիրներ Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստին ելույթի ժամանակ



Եվրասիական բարձրագույն խորհրդի օնլայն նիստի ընթացքում, որին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ նրա ձայնը կորավ։ 

Ձայն անջատվեց հենց այն պահին, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ի սրտե շնորհավորում էր Ուզբեկստանի նախագահին։

Փաշինյանը խոսում էր ու չէր նկատում, որ ձայնը չի լսվում, մինչև կողքից Ղազախստանի նախագահը Կասիմ Ժոմարտ Տոկաևը հուշեց. «Ձայնը կորել է»։ Նա խնդրեց, որ տեխնիկական աշխատակիցները նայեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ