07 10 2021

Անահիտ Ավանեսյանը տեղեկություն չունի Բաքվից ինքնաթիռով սպանված գերիներ բերելու մասին



Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Hetq.am-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված։ Լրատվամիջոցի հետ զրույցում մայրը հետևյալն էր պատմել․ «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում»:

Հրապարակումը արդեն օրեր շարունակ քննարկվում է, սակայն բանից պարզվում է, որ դեպքին ծանոթ չէ առողջապահության նախարար Անահիտ Ավանասյանը։ Yerevan.Today-ի հարցին՝ տեղեկատվություն ունե՞ք այդ օրը դիեր բերվել և ուղարկվե՞լ են թիվ մեկ հիվանդանոցի դիահերձարան, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց․ «Դուք նկատի ունեք երևի դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, մուտք չի եղել և որևէ տեղեկություն չունեմ»։ 

Ճշտող հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, նախարարը կրկին խուսափելով ասաց․ «Պատասխանեցի արդեն»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ