01 10 2021

Հայաստանի բնակչության 50%-ը թերսնված է. Դավիթ Պիպոյան



Հայաստանի բնակչության 50 %-ը ԵԱՏՄ ստանդարտների համաձայն օրական 2500 կալորիա սնունդ չի ստանում՝ կարողանում է ապահովել 1800-2000 կալորիան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում կա կորելիացոն ուղի՝ կապ սնման և աղքատության կարգավիճակի միջև և կենտրոնի կատարած ուսումնասիրությունների արդյունքում եղել են շատ ընտանիքներ. որոնք չեն կարողացել ապահովել անհրաժեշտ կալորիաները: Դավիթ Պիպոյանը հայտնեց, որ առաջին անգամ է իրականացվել ամբողջ հանրապետության բնակչության սնուցման կարգավիճակի գնահատում, ինչի համար ուսումնասիրվել է մարդկանց սննդակարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ