29 09 2021

Պետք էր արդիականացնել 80-ականների սպառազինությունը. ռազմական փորձագետ

Պետք էր արդիականացնել 80-ականների սպառազինությունը. ռազմական փորձագետ

«Իրականում Հայաստանի զրահատեխնիկան  պատրաստ չէր  այս պատերազմին»,-այս մասին նշեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝   5-րդ ալիքի հաղորդման տաղավարում: Հաղորդավարի հարցին, թե ինչ պետք էր անել, որպեսզի դիմակայել Ադրբեջանի սպասվող ագրեսիային բանախոսն ընդգծեց.

«Իրականում 80-ականների սպառազինությունը պետք էր արդիականացնել: Նույն՝ հիմնական մարտական տանկ Տ-90-ը  Հայաստանն էլ ուներ, ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանն էլ ուներ , պատերազմից հետո ադրբեջանն իսրայելական ընկերության շնորդհիվ արդիականացրեց, ներդրեցին թվային կրակի կառավարման համակարգ, նոր կապի միջոցներ, նոր ջերմատեսիլ սարքեր, մարտական տվյալները մի քանի անգամ ընդլայնեց, մինչդեռ Հայաստանը նույնպես պետք է արդիականցներ սպառազինությունը»,-նշեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ