Այսօր 18:30 Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Նշենք, որ արդեն ուղերձով դիմել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը:
NEWS.am-ի թղթակիցը դիմել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին, պատգամավորը պատասխանել է, որ, այո, երկրորդ նախագահը ներկա կլինի եւ կմասնակցի երթ- մոմավառությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը