23 09 2021

Պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում. նախարար



Հնարավո՞ր է արդյոք պատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով. փաստաբան Արա Զոհրաբյանի հարցին ի պատասխան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում արձագանքեց այս կերպ.

 «Այո՛, պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում,  ինչպես նաև որևէ դեղամիջոց , բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան: Կորոնավիրուսի դեմ ընդունվող դեղամիջոցներն  ինչպիսի՞ արդյունավետություն  ունեն, երաշխավորու՞մ են մեզ 100 տոկոս առողջացում,  թվերը ցույց են տալիս, որ՝ ոչ:  Ցավոք 20 տոկոսը ծանր է,  5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր,  2 տոկոսը  մահանում է»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ