Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր ոլորտների ներկայացուցիչների պատվավոր կոչումներ է շնորհել:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ հետմահու պարգևատրվել են.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արթուր Սուրենի Գալստյանը կամավորական
Մարտական ծառայության մեդալով՝
Վաչագան Ռուդիկի Հակոբյանը թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սարգիս Արմենակի Դավթյանը թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Մանվել Սամվելի Խարդալյանը թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արթուր Գեորգիի Հովհաննիսյանին կամավորական
Արտակ Սևադայի Հաջոյանը կամավորական
Ներսես Պյոտրի Մովսեսյանը կամավորական
Գարիկ Սերոբի Մուրադյանը կամավորական:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Էռնեստի Հարությունյանին հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Արմեն Սերյոժայի Բալդրյանին
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Երախտագիտության մեդալով՝
Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար:
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝
Էդվին Մուկուչի Գրիգորյանին «Արարատ» ֆուտբոլային ակումբի մար¬զիչ-օպերատոր
Սլավիկ Գևորգի Սարգսյանին «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար
Հայաստանի Հանրապետության վաստա¬կավոր մարզչի պատվավոր կոչում՝
Վահան Ավետի Ադիլխանյանին Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ
Արմեն Ռաֆիկի Առաքելյանին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշա¬մարտի հավաքական թիմի մարզիչ
Էդգար Հրանտի Ենոքյանին Հայաստանի ազատ ոճի ըմբշա-մարտի հավաքական թիմի մարզիչ
Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյանին Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքա¬կան թիմի գլխավոր մարզիչ
Գայանե Անուշավանի Ներսիսյանին Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը