NEWS.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Այցի մասին մանրամասներ ճշտելու համար կապվեցինք երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ, որը հաստատեց Չարչյանին տեսակցելու տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ: Նա սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը