15 09 2021

Նիկոլ Փաշինյանը բանավոր չկարողացավ պատասխանել Աղվան Վարդանյանի հարցին



Ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը, որն այստեղ չէ, երկրորդը՝ դուք որոշեք։ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները։ Կա դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է հաստատել։ ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերվել որևէ երրորդ կողմի։ Բնականաբար խոսքը Ադրբեջանի մասին է։

բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։

դ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։ Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Կրկնում եմ  սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։ Կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական

հարաբերությունները կարգավորելիս Սահմանադրական դատարանի հաստատած կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու»,- նշեց Վարդանյանը։

ԱԺ նախագահը հորդորեց կառավարությանը գրավոր հարցում ուղարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ