Ես հանդիպեցի գլխավոր դատախազի հետ, նա ուշադիր լսեց ինձ, ներկայացրեցի Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր ախտաբանության բարդությունների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, գլխավոր դատախազության մոտ բժիշկների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Սամվել Սահակյանը:
«Ես ներկայացրեցի հիվանդության վիճակը, փորձեցի հիմնավորել հիմա քաղաքացիական հիվանդանոցում նրա գտնվելու, բուժման և բուժման արդյունավտության հավանականության կարևորությունը: Նշեցի առանց կալանավորվելու, ազատության մեջ գտնվելով ևս քաղաքացիական հիվանդանոցում բուժման արդյունավետության մասին: Հիմնավորեցի, որ երկորդ դեպքում ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, բուժումն ավելի արդյունավետ է:
Պարոն դատախազն ուշադիր լսեց, հարցեր տվեց, որքանով տեղյակ եմ, փաստաբանի հետ զրույցներից, ներկայացված առողջական վիճակի փոփոխություններից, ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Չարչյանին պահել անազատության մեջ: Այսինքն սա ինքնանպատակ չէ, պարզապես իրավական գործընթացն է այդպես: Ես նորից հիմնավորեցի, որ այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք»,- ասաց բժիշկը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը