11 09 2021

Կառավարության ուշացած որոշման պատճառով Հայաստան աշնանացան ցորենի սերմացու քիչ է ներկրվում. Ոսկան Սարգսյան

Կառավարության ուշացած որոշման պատճառով Հայաստան աշնանացան ցորենի սերմացու քիչ է ներկրվում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ֆեսբուքի իր էջում գրում է․

Կառավարության ուշացած որոշման պատճառով Հայաստան աշնանացան ցորենի սերմացու քիչ է ներկրվում

Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղատնտեսության վերաբերյալ կառավարության որոշումները հաճախ խանգարում են գյուղատնտեսության զարգացմանը։ Արցախի տարածքների մեծ մասի կորստի հետ կորցրել ենք ցորենի տարեկան շուրջ 100 հազար տոննա բերք։ Հայաստանում էլ կրճատվում են աշնանացան ցորենի ցանքերը։ Կառավարությունը խոսքով խրախուսում, իսկ որոշումներով խանգարում է հացահատիկի մշակմանը, մասնավորապես՝ հացահատիկի սերմացուի Հայաստան ներկրմանը։

Վերին Կարմիրաղբյուր համայնքի երկարամյա ղեկավար, այժմ՝ Բերդ համայնքի Վ․ Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը տարիներ շարունակ զբաղվում է Ռուսաստանից աշնանացան ցորենի էլիտար սերմացու Հայաստան ներկրելով եւ այն ՀՀ-ում տարածելով։ Նա այդ նպատակով մեկնում է ՌԴ Ստավրոպոլի երկրամաս։ Սերմացուն Ռուսաստանում գնելու համար Կ․ Չոբանյանի ռուսաստանաբնակ եղբայրը նրան պարտքով գումար է տալիս։ Բնակավայրի վարչական ղեկավարին օրենքով արգելված է գործարարությամբ զբաղվել, Կ․ Չոբանյանը հացահատիկ ներկրող ընկերությունը գրանցել է իր աղջկա անունով։ Նա հայտնեց, որ 2021թ․ օգոստոսի 17-ին կառավարությունը որոշում է ընդունել, որ Հայաստան ներկրվող ցորենի սերմացուն պետք է լինի ախտահանված ։ Նա ճիշտ է գտնում դա, սակայն այդ որոշումն ուշացած է համարում, Ռուսաստանում արդեն պարկերի մեծ տեղավորված էր ՀՀ ներկրվելիք սերմացուն, այդ որոշումից հետո սերմացուն պարկերից հանել են, ախտահանել, տեղավորել են մոտ կես տոննա տարողությամբ մեծ պարկերում։ Հայաստանի շատ գյուղերում չկա այդ պարկերը բեռնատարից իջեցնող տեխնիկա, 500 կիլոգրամանոց պարկերի տարողությունը բաժանելու գործը ժամանակատար է։ Կ․ Չոբանյանն ասաց, որ կառավարության որոշումը ուշ լինելու պատճառով ինքը զգալիորեն կրճատել է Հայաստան սերմացու ներկրող խոշոր բեռնատարների՝ ֆուռերի թիվը։ Նա դժգոհեց, որ անցյալ տարի երկամտահարկ է սահմանվել Հայաստան ներկրված հացահատիկի սերմացուի համար, ինքը դրա հետեւանքով վնասներ է կրել։ Նա վնասներ է կրել նաեւ ներկրված սերմացուի ամեն կիլոգրամի համար պետբյուջեից 70 դրամ փոխհատուցման գումարների փոխանցման ուշացումից ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ