09 09 2021

ԵՄ խորհուրդը Հայաստանը և հինգ այլ երկրներ հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից

ԵՄ խորհուրդը Հայաստանը և հինգ այլ երկրներ հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից

ԵՄ խորհուրդը Հայաստանը եւ հինգ այլ երկրներ հեռացրել է այսպես կոչված «անվտանգ երկրների» ցանկից:

Եվրամիություն ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկի համաձայն՝ Խորհուրդը թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ուղեւորության սահմանափակումները: Մասնավորապես, ցանկին ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյ Դարուսալամը, Ճապոնիան եւ Սերբիան հեռացվել են ցանկից, ասվում է ԵՄ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Այս երկրներից ուղեւորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման: Սա չի խոչընդոտում անդամ պետությունների՝ ամբողջովին պատվաստված ճանապարհորդների համար ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումները վերացնելու հնարավորությանը:

Ցանկը վերանայվելու է երկու շաբաթը մեկ եւ, ըստ անհրաժեշտության, թարմացվելու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ