08 09 2021

Սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին․ Անհետ կորածի հարազատ



Ուրեմն կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

«Մարդկանց պետք չէ այս տեսակ արհամարհել ու վիրավորել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք», - ասաց նա։

Զոհվածի հարազատը նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իրենց հանդիպմանը․ այնուհետև նրա Հունաստանում ծովափնյա զվարճանքին։

«Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում փակ հանդիպում ունեցանք, Ալեն Սիմոնյանն ասում էր՝ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ ցավը կիսողն այսօր գնում, «կլուբերում» «տժժում է» Էսպե՞ս եք կիսում մեր ցավը», - ասել է Արսեն Ղուկասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ