07 09 2021

Ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ․ ԱՀ դատախազություն

Ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները:

 

«Ակհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ`հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,- ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ