06 09 2021

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը  Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։ Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց–ինտերնատի երեխաներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը ։

«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանագծի երկայնքով։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվոնավը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ