03 09 2021

Դադարեցվել է թիվ 122 դպրոցի տնօրենի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը. ԿԳՄՍՆ

Դադարեցվել է թիվ 122 դպրոցի տնօրենի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

 

Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Ըստ այդմ՝ առաջնորդվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգի» 89-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով՝ դադարեցվել է «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Մալախյանի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործողությունը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ