03 09 2021

Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերն աշխատելու են ժամը 10։00-22։00-ը

Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերն աշխատելու են ժամը 10։00-22։00-ը

Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության (https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/2078074545668477)՝ հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Այս մասին  տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից:

«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ