02 09 2021

Ստեփանավանում, Իջևանում և Կապանում ընտրությունները կկայանան նոյեմբերի 14-ին

Ստեփանավանում, Իջևանում և Կապանում ընտրությունները կկայանան նոյեմբերի 14-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:

Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանել՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ լրացուցիչ դեկտեմբերի 5:

«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները եւ մենք դեկտեմբերի  դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ եւ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ես ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետեւ արդեն ունենք նոր օրենք, որը ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ