01 09 2021

Փոփոխվել է ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը

Փոփոխվել է ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը

 Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:

Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը:

«Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից»,–նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ