01 09 2021

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի փոխարտգործնախարար Հալաֆ Հալաֆովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հաղորդում Է ТАСС-ը:

«Մտքերի ծավալված փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցեր, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ