Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը նախատեսում է պատիժ գերեզմանն անարգանքի ենթարկելու համար և առաջին բանը որ պետք է անել գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները գողանալուց հետո՝ դա քրեական գործի հարուցումն է, բայց․
սա «Օվերտոնի պատուհան» անվանումը ստացած կոնցեպտի հերթական դրսևորումն է։
Այն առաջին անգամ գործի դրվեց 2018-ի հանրահավաքային պայքարի ժամանակ,
բեմ բարձրացվեց Ռոբերտ Աբաջյանի, այսպես կոչված, կեղծ պապը,
գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը՝ ուղեկցված նրա՝ հերոսի կերպարն իսպառ ոչնչացնող տեսանյութերով, կեղ՛ մեղադրանքներով, հանրային խայտառակությամբ,
Սասուն Միքայելյանն իրենց թույլ տվեց անել հայտարարություն առ այն, որ հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան արցախյան ազատամարտը,
Եռաբլուրում Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայից կողոպուտ, ապա ապրիլյան լուսահոգի հերոսների գերեզմանների պղծում,
Ալբերտի լուսանկարի տեղադրումը համակարգչային խաղերի կենտրոնին։
Սա բավական հայտնի տեխնոլոգիա է, և այնպես չէ, որ միայն Հայաստանում է կիրառվում, ուղղակի ցավալին այն է, որ դրա վրա դրված խաղադրույքները բավական մեծ են, և որ այն կունենա շարունակական բնույթ՝ ապավինելով երբեմն հենց հերոսացած տղաների հարազատների գործարքներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը