30 08 2021

էդ Civic.am-ի հոդվածները տեսե՞լ եք, դե իրենց էթիկայով զբաղվեք, թե որ իշխանությանը ձեռնտու է, չեք ուսումնասիրում․ Մակարյան



Ի՞նչ արեցիք, երբ ԱԺ շխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվեց մի աղջնակ, որը կոնկրետ ցուցակ էր հրապարակել հեղափոխությունից հետո թիրախավորելով, թե որ լրատվամիջոցը կարդալ։ Պարոն Իոաննիսյան, Դուք ինքներդ չե՞ք մասնակցել, որ լրագրողներին և լրտավամիջոցներին թիրախավորեն, ձեր գործընկեր կազմակերպությունները չեն նպաստել դրանց։ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմելով Իրազեկ քաղաքացիների միավորման ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, որը նաև պնդում է  կան լրագրողներ որոնք խախտել են լրագրողների էթիկայի կանոնները։

Իոաննիսյանը պնդում է, որ նման դեպք չի եղել, որ իրենք և իրենց գործընկերները նպաստեն լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորմանը։

Քննարկմանը բանավեճ առաջացավ լրագրողների էթիկայի վերաբերյալ, ինչին արձագանքեց լրագրող Վահե Մակարյանը։

«Մենք նորից շեղվել ենք մեր օրակարգից և կեղծ թեզ ենք շրջանառում։ Մի շեղվեք թեմայից, նույնիսկ եթե ոմանք շատ են ցանկանում շեղել։ Էթիկայի խախտումներով հարցը չի այստեղ քննարկվում։ Եվ եթե խոսում եք էթիկայի, ֆինանսական թափանցիկությունից, ՔՊ-ի գրասենյակում տեղակայված  կայքի լրագրողն էլ է լրագրող մենք էլ ենք լրագրող, մի հատ էդ Civic.am է, ինչ է, դուք էդ լրագրողի հարցերը ու իրենց գրած հոդվածները տեսե՞լ եք, կարդացե՞լ եք ինչ է գրված, էդ որ խոսում եք սուտ տեղեկություններ տարածելուց, կարդացե՞լ եք, դա մանիպուլյացիա չէ՞, էթիկայի խախտում չէ՞, դե թող իրենց էթիկայով զբաղվեն, թե որ իշխանությանը ձեռնտու է չեք ուսումնասիրում»,- ասաց Մակարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ