27 08 2021

Մեր ղեկավարությունը պետք է հասկանա, որ խիղճը մարդուն բնորոշ հատկություն է․ «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ



Միևնույն է շատ քիչ է հավանականությունը, որ օրինական դաշտ մենք վերադարձնենք շինարարներին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի «Ֆիզգորոդոկ» թաղամասի (Ալիխանյան եղբայրների փողոց) բնակիչ Կարեն Ամիրխանյանը։ 

Նշենք, որ բնակիչներ Հայկ Հարությունյանը  և Կարեն Ամիրխանյանը հացադուլ են հայտարարել՝ ընդդեմ ապօրինի շինարարության։

«Եթե մեր ղեկավարությունը հասկանա, որ խիղճը մարդուն բնորոշ հատկություն է միգուցե կդադարեցվի ապօրինի շինարարությունը»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին և 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ