23 08 2021

Օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 342 պատվաստում

Օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 342 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ