16 08 2021

Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում

Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությունից նախարարությունից՝ հիշեցնելով, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ