14 08 2021

Քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին․ Արսեն Բաբայան

Քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին․ Արսեն Բաբայան

Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը գրում է.

«Երբ հանրային բարձր պաշտոնյան բացահայտ ստում է, ուզում ես բռնես ու մի լավ քոթակես, բայց հիշում ես, որ ծեծը կամ մարմնական վնասվածք հասցնելը նախատեսում է քրեական պատաախանատվություն:

Մտածում ես այդ դեպքում յոթ հարկանի հայհոյանք հնչեցնես ստախոս բարձրաստիճան պաշտոնյաի հասցեին, բայց հիշում ես, որ բոլորովին վերջերս այս իշխանությունը քրեական պատասխանատվություն նախատեսեց նաև դրա համար:

Այսինքն քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին: Չի կարող որևէ կերպ իր արդարացի զայրույթը սպառել:

Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ