13 08 2021

Կոպիրկինն այցելել է հայկական եկեղեցիներ, եղել հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում

Կոպիրկինն այցելել է հայկական եկեղեցիներ, եղել հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել` ներկայացնելով, թե ուր է այցելել դեսպանը։


Օգոստոսի 12-ին Կոպիրկինն ընտանիքի հետ այցելել են Արմավիրի մարզ, որտեղ եղել են մի շարք տեսարժան վայրերում, այդ թվում՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցում (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցում։
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ, հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր:

 Կոպիրկինը հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով հանրապետության սահմանները:

Կոպիրկինն այցելել է հայկական եկեղեցիներ, եղել հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ