Ես գտնում եմ՝ այդ հարցի վերաբերյալ հրապարակային քննարկումներ անել հնարավոր չէ։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ պատասխանելով<<Հայաստան>>խմակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
«Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարչապետը խոսել է այն հանձնաժողովի անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնի։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել։ Չէի կարող խոսել և չեմ կարող խոսել, որովհետև այդ հարցի վերաբերյալ իմ պատկերացումն այդպիսին չէ»,-ասաց պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ ստացվում է Մ4 միջպետական ճանապարհն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եթե տարածքներ հանձնվեն։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե որ տարածքների մասին է խոսքը և ինչ պայմանագրով պետք է տեղի ունենա հանձնում կամ փոխանակում։
Վահե Ղալումյանը նշեց, որ օրակարգում հանձնելու, փոխանակելու վերաբերյալ հարց գոյություն չունի. «Բարխուդարլուն, Խրեմլուն Տավուշի մարզի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նման բնակավայրեր չկան»,-ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը