Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը բողոքի ակցիա է իրակնացրել Կառավարության դիմաց․ նրանք դեմ են նախարարության՝ մշակման փուլում գտնվող այն նախագծին, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ ։ Ի դեպ 2 թատրոնի միավորման դեպքում նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Ակցիայի մասնակիցներից՝ թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը մեր հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ ու ներկայացնել խնդիրն իրապես։ Ըստ մեր զրուցակցի այս պահին թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Սամսոն Ստեփանյանը կամավոր մեկնել է սահման։
«Երկու թատերական միավորի դնելով անհարմարության մեջ ուզւոմ են լուծել 3-րդ միավորի հարցը, մեր հաշվին ուզում են լուծել սիմֆոնիկ նվագախմբի հարցը։ Մեր թիկունքի հետևից ինչ-որ մասնագիտական խումբ ձևավորվի, որոշում կայացվի անհասկանալի է», -նշեց թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը