Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանփակումներին, գրում է.
«Ազգային ժողովում արդեն կոշտ սահմանափակում են լրագրողների աշխատանքը, իսկ սահմանափակումների կիրառման իրավական նորմերը դեռ չկան, նոր են մշակվում։ Ստացվում է՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտներն անօրինական են կիրառվել Ազգային ժողովում անցած նիստին։ Սա տեղեկատվության ազատության կոպիտ ոտնահարում է։
Առանձնացված տեղ՝ այնպես են այս նախագծում շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել։ ԵՎ միայն նրա համար, որ իրենց հանկարծ անցանկալի հարցեր չկարողանան տալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը