Օգոստոսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի վերնիսաժ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։ Կրակոցների վայրից բավականին հեռու Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։
Ըստ տեղեկություների Range Rover -ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը