30 07 2021

Սահմանային շերտում տեսանկարահանումները կարգելվեն․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը



Այսուհետ սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր օգտագործելը կարգելվի։ Ազգային ժողովն ընդունեց նախագիծը։

Ըստ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահին կոնկրետ կարգավորում չունեին։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ այօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են , տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետևաբար, նախագծի ընդունումը շատ կարևոր է:

Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում և տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչև 100 հազար դրամի չափով»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ