30 07 2021

Քանի դեռ Նիկոլը և նիկոլիզմը կա, հայհոյանքը լինելու է․ դիտարկում՝ հայհոյանքն օրենքով վերացնելու նախաձեռնության մասին

Քանի դեռ Նիկոլը և նիկոլիզմը կա, հայհոյանքը լինելու է․ դիտարկում՝ հայհոյանքն օրենքով վերացնելու նախաձեռնության մասին

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրում է․

«Իշխանական խունտան հրատապ կերպով օրենքի փոփոխություն է ներկայացրել ԱԺ, որով ուզում է, ուշադրություն, վերջ դնել հայհոյանքին:

Երկու դիտարկում.

  1. Հայհոյանքի մշակույթը հասարակություն ներմուծած, դավաճանության, ապազգայնության և այլասերվածության խորհրդանիշ քաղաքական ուժի կողմից հայհոյանքը վերացնելու մասին ջանքերը զավեշտալի են: Առավել ևս, որ հայհոյանքը ընկած է այդ քաղաքական ուժի գոյության և վերարտադրության հիմքում. և՛ 2018 թ., և՛ 2021 թ. գլխավոր հայհոյաբան նիկոլը իշխանության է եկել և վերարտադրվել հայհոյելով, ինչին ծափ են տվել նրա խունտան ներկայացնող փողոցային այլասերվածները:
  2. Արցախի մեծագույն հատվածը դավաճանաբար թշնամուն հանձնող, այդ առիթով պատերազմ և բազմահազար հայորդիների սպանդը կազմակերպող, 35.000 արցախցու տնավեր դարձնող, հայոց անպարտ բանակը կազմալուծող և երկիրը ռուսական զորքերի ձեռքը հանձնող, Սյունիքը և ողջ երկիրը թուրք - ադրբեջանական տանդեմի պլացդարմի վերածել պատրաստվող հայրենադավների յոթը պորտը չհայհոյել պարզապես հնարավոր չէ:        

Ավելին, այս նախաձեռնությունը ոչ թե իշխանության կողմից հասարակությանը բարոյական արժեքներին վերադարձնելու քայլ է, այլ սեփական մորթին պաշտպանելու միջոց: Անբարոյականը չի՛ կարող բարոյականություն քարոզել:

Ներկայումս ահագնացող չափերի հասած հայհոյանքը հետևանք է հայ ժողովրդի հանդեպ կիրառված հրեշավոր ծրագրի: Այդ հայհոյանքներն ունեն պատճառներ ու ծնող աղբյուրներ: Դա նիկոլի իշխանության գոյությունն ու շարունակական գործողություններն են՝ ընդդեմ Արցախի ու արցախահայության, ընդդեմ ազգային արժեքների ու հայոց պետականության: Քանի այս ամենը կա՝ հայհոյանքը լինելու է: Հետևաբար՝ պետք է ոչ թե հետևանքի դեմ պայքարել հիմար օրենքներով, այլ պատճառներն ու աղբյուրները վերացնել:

Եվ քանի դեռ սեփական տունը դողդողացող ձեռքով կրակի տված քարվաճառցու և քաշաթաղցու հոգին ծխում է, քանի դեռ հադրութցի մանուկը հիշելու է իր հայրենի տան բակն ու ընկերներին, քանի դեռ շուշեցի մանկան ոսկե մանկությունը խլված է, քանի դեռ հայոց մեջ քարոզվում է թրքասիրությունն ու պիղծ նիկոլիզմը, դուք ողջ կյանքում Սյունյաց ողջույնի եք արժանանալու, իսկ ձեր գերեզմաններին մարդիկ հոգալու են բնական կարիքները՝ դավաճան Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի օրինակով:

Հայրենադավ ստահակնե՛ր...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ