29 07 2021

Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ նույնականացման․ նախարար



Արցախի պատերազմում զոհված զինծառայողների 50 աճյուն նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Yerevan.Today-ի հարցադրումներին նախարարը չպատասխանեց, թե հստակ դիերի քանակը քանիսն են, այդ դիերը այս պահին որտեղ են, ինչ վիճակում են և ում աշխատանքի հետևանքով են այդ իրավիճակում հայտնվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ