27 07 2021

«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկելու է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկելու է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

Հայտարարությամբ է  հանդես է եկել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ գրառելով հետևյալը․

 «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ