Քանի որ ոստիկանությունում աշխատավարձերն ամսվա վերջ են փոխանցվում, ուստի դեռևս պարեկները չեն վարձատրվել։ Այս մասին ասուլիսում ասաց ստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։
Մոտավոր կարող եմ ասել, որ պարեկների ամենացածր աշխատավարձը կլինի 230 000 դրամ։ դասակարգումը լինելու է ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների` կրտսեր պարեկներ, պարեկներ և ավագ պարեկներ»,–ասաց Ումրշատյանը։
Ումրշատյանը նշեց, որ քաղաքացիների կողմից լուրջ ահազանգեր չկան` զուտ ծառայողական խնդիրներ կան։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը