Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։
Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող կին դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն է:
Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:
Տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:
Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/ կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը