Գորիսում, Գյումրիում, Երևանում մեկնարկել է՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք։ Գորիսում ստորագրահավաքին մասնակից քաղաքացիներից մեկն իր խոսքում նշեց, որ մասնավորապես քաղաքապետ Առուշ Առուշանյանը, 4 տարվա պաշտոնավարման ընթացքում նույնիսկ աշխատավարձն է հատկացրել և հատկացնում կարիքավոր, հիվանդ երեխաներին, միայնակ թոշակառուներին։
«Ես ինքս կոչ եմ անում ժողովրդին միահամուռ ոտքի կանգնեն․ էսօր մեր սահմանը թուրքերով լցված է, թուրքը հասել է մեր սահմանը, Էդ ազնիվ մարդուն տարել են փակել, նկուղը, բաց թողեք թող գա, սահմանին իր ջոկատով տիրություն անի հսկի, մենք երեխաներ ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը