«Երախսը կարևոր ազդակ է, Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան, իմ այս ասածները կհաստատի ցանկացած ռազմական փորձագետ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ «Մանախը»։
«Չի կարող լինել նման իրավիճակ, երբ նման ինտեսնսիվ հրաձգություններ են ընթանում՝ նման տրամաչափի զենքերից և մենք ունենք կորուստների մասով նման պատկեր, փառք Աստծո, որ չունենք, ուղղակի վիճակն աբսուրդ է»,-նշեց բանախոսը։
Խոսելով հանդիպումներից ազատամարտիկը նշեց․
«Հանդիպել ենք գյուղապետի տեղակալի, մի քանի գյուղացիների հետ, մեր աջակցությունն ենք առաջարկել՝ որպես փորձառու զինվորականներ, մեզ ասացին, որ ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության նախարարության, նաև ռուսական զորքերի կողմից»:
Մանրամասները՝ տսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը