Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։
«Փաշօղլին լավ է հասկանում, որ մեր բանակը լավ վիճակում չէ, պատերազմից հետո մեր բանակն ավելի մեծ խնդիրներ ունեցավ, ի՞նչ շարայինի մասին է խոսքը այս պահին։ Այս իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակից, բայց այս ընթացքում ժողովուրդը աչք է փակում նրա վրա, թե ինչ է լինելու բա կամավորականի կարգավիճակը։ Այսօր մենք կամավորականներ ունենք, որոնք նույնիսկ եթե այս օրենսդրական ցենզերից դուրս գտնվեն, նրանք մեկ է փորձառություն ունեցող մարդիկ են։ Մենք այսօր փորձառություն ունեցող մարտիկներ, հրամանատարներ ունենք, որոնք կարող են 90-ականների առաջին կեսերի մեր հաղթանակը նույն ձևով կերտեն։ Այսինքն՝ օրենքով այս մարդկանց դարձնում են օրենքից դուրս, լուսանքից դուրս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար հայտնի Արթուր Այվազյանը, նույն ինքը՝ Մանախը, որը նույնպես մասնակցում է մեկնարկած բողոքի ակցիային։
Նրա խոսքով երկիրը պաշտպանելու ու 44-օրյային մասնակցելու համար 303 հոգի միջազգային հետախուզման մեջ են՝ ընդհուպ նախկին 2 նախագահները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը