Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Նշված հատվածում երթևեկությունը միակողմանի է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը